-
17.07.2024|
13:06
1. Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել չորս բառից կազմված պատմվածք, որը կհուզի ցանկացած ընթերցողի: Նա շահեց գրազը.
«Վաճառվում են մանկական կոշիկներ: Չօգտագործված»:
-
17.07.2024|
11:14
Ով ինչ ուզում է՝ թող այսօր գրի Համո Սահյանից ու Համո Սահյանի մասին, բայց ինձ համար այս էլ երեսուն տարի հարազատ ու օրերին համահունչ է մնում շատերին քաջածանոթ «Օրը մթնեց» բանաստեղծությունը։
-
17.07.2024|
08:07
Երջանիկ է նա, ով իրեն Աստծու առաջ մի՛շտ ներկա է ճանաչում և Աստծուն՝ իր առաջ ներկա, ինչպես որ կա՛ էլ իրականում:
-
17.07.2024|
07:58
Լսում կամ կարդում եմ որևէ մասնագետի հարցազրույց․ լավ թե վատ, մարդը պատասխանում, մեկնաբանում է երկրի առաջ ծառացած կարևոր հարցերի շուրջ իր տեսակետը, փորձում հիմնավորել, համաշխարհային պատմությունից օրինակներ բերել:
-
16.07.2024|
11:35
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն ասաց՝ Sah ein Knab' ein Röslein stehn, Հովհաննես Թումանյանը ոսկեղենիկով արձագանքեց՝ Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Ռոմանոս Մելիքյանն արձագանքը բարուրեց վարդահունչ մեղեդու մեջ... Կամ Ռոբերտ Բըրնսը բացականչեց O my Luve is like a red, red rose - Օ՜, իմ սերը նման ա կարմիր-կարմիր վարդի... Իսկ Օսկար Ուայլդը դայլայլեց The nightingale and the rose - Սոխակն ու վարդը...
-
16.07.2024|
08:18
Որքան շատ են մարդիկ հեռանում բնական, հասարակ կյանքից և իրենց կյանքում ավելացնում են շքեղությունը, այնքան շատ է մարդկային տագնապը մեծանում նրանց հոգում: Իսկ Աստծուց ավելի ու ավելի հեռանալու արդյունքում ոչ մի տեղ հանգիստ չեն գտնում: Այդ պատճառով էլ անընդհատ անհանգիստ շրջապտույտի մեջ են, «խելագար անվի» շուրջը պտտվող հաստոցի հաղորդափոկի պես: Նրանք արդեն Լուսնի շուրջն էլ են պտտվում, որովհետև նրանց հսկայական անհանգստությունը ողջ երկրագնդի վրա չի տեղավորվում:
-
15.07.2024|
19:30
Հուլիսի 15-ը ռուս գրող, դրամատուրգ Անտոն Չեխովի հիշատակի օրն է։ Ռուս գրողը հիանում էր հայ արվեստագետներով, հայերի հյուրընկալությամբ, օրիորդների հմայքով:
-
15.07.2024|
15:23
Մի առիթով սատանիստներից մեկն ասել է. «Կտրիր մարդուն իր պատմությունից և նրան կկտրես իր ողջ անցյալից. նա քո ձեռքում կդառնա այն, ինչ դու ցանկանում ես»:
-
15.07.2024|
14:51
Հնագետները հայտնաբերել են Պարսից ծոցի ամենավաղ քրիստոնեական շենքերից մեկը՝ վաղուց կորուսյալ համայնքի առաջին ֆիզիկական վկայությունը: Դրա չափերը տպավորիչ են:
-
15.07.2024|
13:55
«Անկախացումից» հետո ազգային ամեն ինչի վրա համակարգային հարձակում եղավ, այդ թվում` մեր հողի պարգևած անօրինակ բուրմունքով բանջարեղենի...
lass="addthis_button_twitter">
|